Ուշ է, բայց ուշացած չէ . Հայկ Մարտիրոսյան

Այսօր meganevs.am-ի հարցերին պատասխանեց  քաղաքականության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը .


 Պ. Մարտիրոսյան ինչպե՞ս կգնահատեք Փաշինյան - Լավրով և Փաշինյան - Պուտին կայանալիք հանդիպումը և ի՞նչ կտա այն մեզ:

Քանի դեռ դրանք չեն կայացել՝ գնահատելն անհեթեթ կլինի: Կսպասենք այդ հանդիպումների և այցի ավարտին: Եվ պարտադիր չէ, որ ամեն հանդիպում կողմերից մեկին կամ որևէ մեկին մի բան տա: Հանդիպումների ընթացքում տարբեր հարցեր են քննարկվում: Այս հանդիպումը կարող է խիստ հագեցած լինել և կա հարցերի լայն շրջանակ, որը քննարկվելու է: Լավագույն արդյունքը, որ կարելի է ակնկալել՝ փոխըմբռնման ավելացումն է: Հուսանք՝ հենց այդպես էլ կլինի:

 Հատուկ քնչական ծառայությունը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությամբ երկրիրց չբացակայելը : Ձեր մոտեցումը այս որոշման հետ կապված:

Ուշ է, բայց ուշացած չէ: Այլ կերպ դժվար էր անգամ պատկերացնելը: Քրեական հետապնդման ենթարկվող և հսկայական հնարավորություններ ունեցող մարդուն թողնել դուրս գալ երկրից՝ անհեթեթ կլիներ: Թեև, երկրի ներսում ազատության մեջ թողնելն էլ մեծապես հակատրամաբանական է: Բայց այդ մասին արդեն շատ ենք խոսել:

 Ըստ Ձեզ՝ արդյո՞ք Ռուսատանը չի փորձում Քոչարյանին գործիք դարձնել:

Ոչ: Գործիքի դերում ինքն իրեն առաջարկում է Քոչարյանը: Իսկ նրան այդ հնարավորությունը տվել է դատավոր Ազարյանը: Եվ եթե գործիք կա՝ այն հաճախ օգտագործում են: Ռուսաստանին ես չէի ուզենա այս հարցում ոչնչում մեղադրել:

Ինչպե՞ս կորակեք ներկայիս քաղաքական վիճակը: Տնտեսական աճ նկատու՞մ եք:

Տնտեսական շոշափելի, զգալի աճ չի կարող լինել մի երկրում, որտեղ հեղափոխությունը վերածվում է մաքառման՝ հանուն հեղափոխության նպատակների: Թվում է՝ պետք է հիմա երկրի վերակառուցմանը լծված լինեինք, բայց հիմա ներքին քանդիչ ուժերը տապալելուց հետո դրանց ռևանշը կասեցնելու դանդաղ փորձերով ենք զբաղված: Կտրուկ և շատ կոշտ գործողությունների պահը բաց թողնելով՝ ռևանշի շանսերը մեծացան և հիմա պայքարը դեռևս նախկին ռեժիմի դեմ շարունակվում է: Եվ այդ ռեժիմն այլևս ոչ թե հին, այլ բոլորովին նոր տեսքով և հավակնություններով է հառնում: Տնտեսական առումով ակնառու առաջընթացի բացակայությունը նախևառաջ դրանով է բացատրվում:

 

 

 

 

 

Այս թեմայով
am