Ռուսաստանը կարող է 6 անգամ նվազեցնել նավթամթերքի արտահանումը Բելառուս

Բելառուս նավթամթերքի մատակարարման ծավալները կարող են վեց անգամ կրճատվել, ինչի մասին tass.ru-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հարկային և մաքսային քաղաքականության վարչության պետ Ալեքսեյ Սազանովը:

Պաշտոնյան մանրամասնել է, որ մատակարարումների ծավալները ներկայիս տարեկան 2 մլն տոննայից կնվազեն մինչև 100.000-300.000 տոննա:

Սազանովը նկատել է, որ փոփոխությունը կվերաբերի միայն բաց գույնի նավթամթերքին:

«Նախկինում մատակարարումների հարցում սահմանափակումներ չկային, իսկ հիմա կլինեն»,-ասել է Սազանովը:

Նախօրեին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Բելառուս ռուսական նավթամթերքի արտահանումը տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ։

 

 

Այս թեմայով
am