ՄԵՐԿԵԼԸ ԹԲԻԼԻՍԻ Է ԲԵՐԵԼ ՄՈՏ 200 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ, ՈՐԻՑ ՄԵԿԸ՝ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՊԱՀԵՍՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում հայտարարել է, որ Գերմանիան Վրաստանին 150 մլն եվրո վարկ կտրամադրի առաջին ստորգետնյա գազապահեստարանը կառուցելու համար:

Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, վարկը կձևակերպեն գերմանական KfW բանկն ու Վրաստանի  նավթագազային կորպորացիան:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մերկելը վրացի գործընկերներին հայտնել է տնտեսության ոլորտում ավելի սերտ համագործակցելու ցանկության մասին:

Հայտնի է, որ կանցլերի այցի շրջանակում երկրների միջև ստորագրվելու են ավելի քան 190 մլն եվրոյի համաձայնագրեր:

«Այցիս շրջանակում կստորագրվի երկու համաձայնագիր: Խոսքը վերաբերում է մոտ 193 մլն եվրոյի հատկացմանը՝ գազապահեստարանի, ինչպես նաև ջրամատակարարման ու կոյուղատար համակարգերի համար»,-հայտարարել է Մերկելը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բանակցությունների ավարտից անմիջապես հետո:

Հայտնի է, որ Բախտաձեն առաջին ստորգետնյա գազապահեստարանի կառուցման մասին հայտարարել էր դեռևս նախորդ շաբաթ՝ ընդգծելով, որ դա թույլ կտա ավելացնել էներգետիկ անվտանգությունը:

Այս թեմայով
am