Վրաստանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան

Վրաստանի Արդարադատության նախարարությունը օգոստոսի 21-ին Ստրասբուրգի Մարդու իարվունքների դատարան Ռուսաստանի Դաշնության դեմ Վրաստանի անունից նոր՝ «Վրաստանը՝ Ռուսաստանի դեմ» միջպետական հայց է ներկայացրել:

Վրաստանը ՌԴ-ին մեղադրել է Եվրոպական իրավունքների կոնվենցիայի երկրորդ (կյանքի իրավունքը), երրորդ (խոշտանգումների արգելումը), հինգերորդ (ազատության և անվտանգության իրավունքը), ութերորդ (անձնական եւ ընտանեկան անվտանգությունը) և 13-րդ (արդյունավետ պաշտպանության իրավունքը) հոդվածների խախտման մեջ:

«Հայցը վերաբերում է Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածքներում և օկուպացված գոտու երկայնքով Վրաստանի բնակչության մասսայական ճնշման, ձերբակալությունների, հարձակումների և սպանությունների վարչական փորձին, որը հատկապես ակտիվացել է 2008 թվականի պատերազմից հետո և ծայրահեղ ցուցանիշի հասել ընթացիկ տարվա փետրվարին՝ Արչիլ Տատունաշվիլուն տանջելու և սպանելու ժամանակ»,- հայտարարել են Վրաստանի արդարադատության նախարարությունում:

Միաժամանակ ընդգծվում է, որ այս խախտումներն ունեն խտրական մոտիվ և ազգությամբ վրացիներին առավել ճնշելու և վախեցնելու նպատակ են հետապնդում, որպեսզի խոչընդոտեն Վրաստանի բնակչության Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջանների վերադարձին:

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի պահանջում և ակնկալում է, որ Եվրոպական դատարանը սահմանի Ռուսաստանի պատասխանատվությունը՝ կոնվենցիայի բազմաթիվ հոդվածների խախտման համար:

Այս թեմայով
am