Գերմանացիների 71 տոկոսը դեմ է Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն

Գերմանացիների 71 տոկոսը դրական չի գնահատում Թուրքիային ֆինանսական օգնություն ցուցաբերելու գաղափարը, հայտնում է Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը՝ հղում անելով Civey ընկերության անցկացրած հարցմանը։

Հայտնի է, որ հարցմանը մասնակցել է 5.051 մարդ։

Այն հարցին, թե արդյոք թուրքական իշխանությունների դիմելու դեպքում Գերմանիան պետք է պատրաստ լինի ֆինանսական օժանդակություն ցուցաբերել դաշնակից երկրին, հարցվածների 71 տոկոսը բացասական պատասխան է տվել։

Հարցմանը մասնակցածների 22 տոկոսը դեմ չէ նման ծրագրի իրականացմանը, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կոչ էր հղել կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային՝ նշելով, որ Թուրքիայի կայուն տնտեսություն ունենալը բխում է նաև Գերմանիայի շահերից։

Այս թեմայով
am