Նարեկ Սարգսյանը շուտով մեր տեսադաշտում կլինի. ՀՀ ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր աշխատանքային 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Նրա խոսքով՝ այս թեմայի վերաբերյալ շուտով նորություն կհայտնեն։

«Մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ։ Թույլ տվեք չմանրամասնել, բայց կարծես թե նա շուտով մեր տեսադաշտում կլինի»,- ասաց Օսիպյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Նարեկ Սարգսյանի հետախուզումն այս պահին ընթացքի մեջ է։

Այս թեմայով
am