Ռիհանայի մաին պատմող վավերագրական ֆիլմը կթողարկվի աշնանը

Երգչուհի Ռիհանային նվիրված վավերագրական ֆիլմ նկարահանելու իր մտադրության մասին ամերիկացի կինոռեժիսոր Փիթեր Բերգը հայտնել էր դեռ 2016 թվականին՝ նշելով միայն, որ ֆիլմը կպատմի ոչ թե երգչուհու կարիերայի, այլ նրա անհատականության մասին, գրում է tatler.ru-ն:

 

2016-ից ի վեր նախագծի մասին գրեթե ոչինչ հայտնի չեր, սակայն վերջերս Բերգը հայտարարել է, որ ֆիլմը կթողարկվի ընդամենը երկու ամսից: «Ես կարծում են, որ նա բացառիկ երիտասարդ կին է, և սա համապարփակ աշխատանք է, որը ցույց կտա, թե ինչն է թույլ տալիս նրան լինել այնպիսին, ինչպիսին կա: Նա շատ հետաքրքիր կին է»,- ասել է Բերգը՝ երգչուհու մասին խոսելիս:

Ի դեպ, սա Փիթեր Բերգի և Ռիհանայի առաջին համատեղ աշխատանքը չէ. 2012 թվականին Ռիհանան նկարահանվել է Բերգի «Ծովամարտ» ֆիլմում, որը երգչուհու համար դարձել է դեբյուտային:         Սկզբնաղբյուր`tert.am

Այս թեմայով
am