Մոլորակի ամենից հարմարավետ քաղաքների տասնյակն հայտնի է

Վերջապես Մելբուրնը կորցրեց մոլորակի՝ մարդու կյանքի համար ամենից պիտանի եւ հարմարավետ քաղաքի տիտղոսը, յոթ տարի այն կրելուց հետո։ Economist Intelligence Unit 2018 ռեյտինգում այն զբաղեցրեց արդեն երկրորդ հորիզոնականը՝ 07 տոկոսով զիջելով առաջատարին, որը այս տարի դարձավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Այս մասին գրում է CNN-ը։

Վիեննան հավաքել է 99,1 տոկոս եւ աչքի է ընկել իր կայունությամբ, առողջապահությամբ, մշակույթով, շրջակա միջավայրի պահպանության հանդեպ ցուցաբերած հոգատարությամբ, կրթական մակարդակող, եւ ենթակառուցվածքների առկայությամբ՝ մոլորակի 140 քաղաքների շարքում։ Քաղաքն աչքի է ընկնում նաեւ իր ապահովությամբ եւ անվտանգությամբ։ CNN-ը արձանագրում է, որ ահաբեկչական ամղկոտ գործողություններից հետո Եվրոպայում վերականգնվում է անվտանգության եւ ապահովության զգացողությունը հասարակ մարդկանց մոտ, ինչը դրական ազդակ է։  

Ի դեպ ամենից հարմարավետ եւ ապահով քաղաքների տասնյակում է հայտնվել նաեւ Ճապոնիայի Օսակա քաղաքը եւ մայրաքաղաք Տոկիոն։ Անցյալ տարվա ցանկից դուրս են մնացել Հելսինկին եւ Համբուրգը։ Ի դեպ, ուշագրավ է այն, որ Փարիզը, Լոնդոնը, Նյու-Յորքը եւ այլ համանման մեգաքաղաքներ, որոնք համաշխարհային հռչակ են վայելում այլ ոլորտներում, աչքի են ընկնում բարձր հանցավորությամբ եւ դուրս են մնացել այս ցանկից։

Իսկ առհասարակ, մոլորակի ամենից հարմարավետ քաղաքները հետեւյալն են՝ Վիեննա- Ավստրիա, Մելբուռն-Ավստրալիա, Օսակա-Ճապոնիա, Կալգարի-Կանադա, Սիդնեյ-Ավստրալիա, Վանքուվեր-Կանադա, Տորոնտո-Կանադա, Տոկիո-Ճապոնիա, Կոպենհագեն-Դանիա եւ Ադելաիդա-Ավստրալիա։

 

Այս թեմայով
am