Վահե Հակոբյան. Ամուլսարում տեղի ունեցող գործընթացների հետ ես որևէ առնչություն չունեմ և երբևէ չեմ ունեցել

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպաններն ու համայնքի բնակիչները շուրջ մեկ ամիս է փակել են հանք տանող ճանապարհը՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունից պահանջելով դադարեցնել աշխատանքը:

Հանքի շահագործման նպատակահարմարության ուսումնասիրության նպատակով թեև փորձագիտական հանձնաժողով է ստեղծվել, սակայն «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում են, թե բնապահպանների ու Ջերմուկի բնակիչների բողոքի գործողություններն ուղղորդվում են, և այս կոնտեքստում շահարկում են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունը:

Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց Վահե Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, օրերս նորից շոշափվեց Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խոչընդոտների հարցը և ձեր անունը նույնպես հիշատակվեց այս համատեքստում։ Դուք որևէ կապ ունե՞ք Ամուլսարի հանքի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ:

-Ուզում եմ շատ հստակ նշել, որ ես երբևէ որևէ կապ չեմ ունեցել ու չունեմ Ամուլսարում տեղի ունեցող գործընթացների հետ։ Իմ անունը նշված համատեքստում հայտնվել է բացառապես «Լիդիան Արմենիա» ընկերության անհիմն ու անպատասխանատու հայտարարությունների, ինչպես նաև համացանցում տարբեր դրդապատճառներ ունեցող, մեծամասամբ ֆեյք օգտատերերի գրառումների պատճառով։ Ցավում եմ, որ որոշ պալատականներ առանց սեփական հետաքննությունն անցկացնելու վերահրապարակում են այս կեղծ տեղեկությունն ու հրապարակում են իրականության հետ որևէ աղերս չունեցող հոդվածներ։ Եվս մեկ անգամ պետք է կրկնեմ և հուսամ, որ սրանով մենք կփակենք այս արհեստածին թեման․ Ամուլսարում տեղի ունեցող գործընթացների հետ ես որևէ առնչություն չունեմ և երբևէ չեմ ունեցել:

Այս թեմայով
am