Ինչո՞ւ են հիմա որոշել ուշացած տեղեկատվություն տարածել. խուզարկությունը մոտ 3 շաբաթ առաջ է եղել. Վիկտոր Սողոմոնյան

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություն է իրականացվել:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը MegaNews.am-ի հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց՝ նկատելով, որ խուզարկությունը ո՛չ թե նոր է իրականացվել, այլ մոտ 3 շաբաթ առաջ: Այնպես որ, Վիկտոր Սողոմոնյանի համար անհասկանալի էր, թե ո՞րն է այդ տեղեկատվության ուշացած շրջանառման իմաստը:

«Չգիտեմ, թե ինչո՞ւ են հիմա որոշել այդ տեղեկատվությունը տարածել, թող հասարակությունը ինքը իր ենթադրություններ անի. թողնում եմ ընթերցողների երևակայությանը՝ հասկանլու համար, թե ի՞նչ նպատակ է հետապնդում խուզարկության մասին լուրերի ուշացած շրջանառումը»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Այս թեմայով
am