Արարատի մարզի գյուղացիները Կառավարության դիմաց բողոքում են ոռոգման ջրի մատակարարումից (տեսանյութ).tert.am

Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց` պահանջելով ոռոգման ջրի պատշաճ մատակարարում:

Գյուղացիները Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ մի քանի օր առաջ ակցիա են իրականացրել նաև մարզպետարանի դիմաց, մարզպետը խոստացել է, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրը կլուծվի, բայց ընդամենը մի քանի ժամ ոռոգման ջուր են մատակարարել և կրկին դադարեցրել են:

«ՋՕԸ պետը և իր տեղակալը Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ սաբոտաժ են անում, այսօր մեզ ընդունեց վարչապետի օգնականը` խոստանալով հարցը մինչև երեկո լուծել. եթե չլուծվի՝ գյուղացիներով կփակենք հրապարակը»,- ասաց գյուղացիներից մեկը:

Համայնքների բնակիչները բողոքում էին, որ մինչ իրենց դաշտերը, այգիները չորանում են, նախկին և ներկա պաշտոնյաները, որոնք Արարատի մարզում հսկայական հողատարածքներ ունեն, իրենց դաշտերը ապահովում են ջրի մատակարարմամբ

 

Այս թեմայով
am