«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՑՈՒՑԱԿԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը, քննարկման առնելով կուսակցության Երևանի քաղաքային խորհրդի որոշումը, հայտարարում է, որ կայացրել է որոշում մասնակցություն ունենալ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին:

Այս մասին տարածած մամուլի հաղորդագրությունում հայտնում են «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունից:

Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը:

Այս թեմայով
am