Ավելի քան 56 հազար դոլար. Փաշինյանի հանրահավաքի վրա ծախսված գումարը

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած  հանրահավաքը: Փաշինյանի հանրահավաքին հաջորդեց համերգ, որին մի քանի հայտնի հայ աստղեր էին եկել մասնակցելու: Հանրահավաքը մաշտաբային էր և ճոխ կազմակերպված:

Politik.am-ը փորձեց հաշվել, թե որքան գումար է ծախսվել հանրահավաքի կազմակերպման և անցկացման վրա:

f5b77bb9815090_5b77bb98150d2.thumb_-1.jpeg

Փաշինյանի հանրահավաքը ուներ հրաշալի ձայնային և լուսային էֆեկտներ: Հանրահավաքի շքեղ բեմը, լուսային և ձայնային էֆեկտները միասին արժեցել են 13,5 մլն դրամ: Սա մենք կարողացանք ճշտել նմանատիպ բեմերի, լույսային և ձայնային սարքավորումների վարձույթով զբաղվող ընկերություններից:

Կառավարության մեր աղբյուրներից կարողացանք ճշտել, որ հեղափոխության սիմվոլներով պատրաստված գլխարկների, պաստառների և դրոշների վրա ծախսվել է ավելի քան 7 մլն դրամ:

H1YNz29EI7-768x432.jpg

Լուսանկարը՝ hraparak.am-ի

Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար մարզերից եկողներին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մարզային գրասենյակները ապահովել են ավտոբուսներով: Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից եկող մասնակիցների համար վարձակալվել է 104 ավտոբուս:  Յուրաքանչյուր ավտոբուսի համար միջինում վճարվել է 65 հազար դրամ: Տրանսպորտի ծախսի ընդհանուր գումարը կազմել է 6 մլն 760 հազար դրամ:

Այսպիսով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի իրականացման համար ծախսվել է 27 մլն 260 հազար դրամ, որը կազմում է ավելի քան 56 հազար դոլար:

Politik.am-ը փորձեց Քաղաքացիական պայամանգիր կուսակցության մամուլի բաժնից ճշտել, թե ով է հոգացել հանրահավաքի ծախսերը: ՔՊ  գրասենյակից վստահեցրին, որ մեր գրավոր հարցմանը շատ արագ կպատասխանեն, սակայն այդպես էլ չստացանք պատասխան, թե հանրահավաքի համար անհրաժեշտ ծախսերը ո՞վ կամ ովքեր են հոգացե՞լ:

Հիմա էլ շատերին հետաքրքրում է, թե ո՞վ է հոգացել հանրահավաքի ծախսերը: Եթե ծախսերը հոգացել է ՔՊ-ն, ապա հետաքրքիր է, թե՞ նախկինում փող չունեցող կուսակցությանը որտեղից այս միջոցները:

 

Այս թեմայով
am