Forbes-ը Փաշինյանին չի ճանաչել տարվա քաղաքական գործիչ. վարչապետի թիմակիցները ապատեղեկատվություն են տարածում

Նոր իշխանությունները հաճախ են խոսում ֆեյք լրատվամիջոնցերի կողմից տարածվող ապատեղեկատվության վտանգների մասին, իսկ  իշխանություններին սպասարկող sut.am լրատվականը խոշորացույցի տակ է պահում բոլոր այն լրատվականներին, որոնք փորձում են քննադատել իշխանություններին (սա իրապես ցավալի է, քանի որ նախկինում sut.am բավական ազդեցիկ գործիք էր, իսկ նրա փաստերի ստուգումը համարվում էր անաչառ):

39441177_2320977068188462_1734201893116182528_n.jpg

Բանից պարզվում է, որ նոր իշխանության ներկայացուցիչները այնքան էլ դեմ չեն ֆեյք լրատվամիջոցներին և ապատեղեկատվությանը, միայն թե  այդ ապատեղեկատվությունը իրենց օգտին լինի: Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը և մի շարք ՔՊ-ականներ իրենց սոցիալական ցանցերի էջում կիսվում են մի ֆեյք լրատվամիջոցի տեղեկատվություն, ըստ որի  Forbes ամսագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճանաչել է տարվա քաղքական գործիչ: Նույն հարցմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Forbes պարբերականի պաշտոնական www.forbes.com կայքում չկա որևէ տեղեկատվություն, որ Փաշինյանը հարցումների արդյունքով համարվել է ամենաազդեցիկ քաղաքական գործիչ: Ավելին Forbes-ի պաշտոնական կայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին որևէ հրապարակում չկա:

Իրականում Forbes պարբերականը 2018 թվականի մայիսի 8-ին  հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ գործիչների տասնայկը, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, սակայն ցավոք սրտի առաջին հորիզոնականում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն գրված է Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Սի Ծինփինի անունը:

նիկոլլ-768x580.jpg

Անհասկանալի է վարչապետ Փաշինյանի մոտիվացիան: Ի վերջո Փաշինյանը բարձր վարկանիշ ունի և չունի կարիք նման էժանագին գովազդի: Այս գովազդով նրա թիմակիցները ավելի շատ էժանացնում են նրան:

Այս թեմայով
am