Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Օգոստոսի 19-ին, ժամը 19:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա., 1992թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100մ) ձորը. ուղևորներ՝ Հ. Շ.-ն (1993թ.) և Ս. Ա.-ն (1995թ.) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս թեմայով
am