Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: ՀՀ պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի այցերը վերջին 3 ամսում առավել հաճախակի բնույթ են կրում: Հարցերի լայն շրջանակ կա, որոնք ակտիվ քննարկումների և լուծումների բարձր օպերատիվություն են պահանջում, հատկապես առկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում: Բանակաշինությունն այն ուղղությունն է, որը մշտական ուշադրության և իրավիճակին համահունչ փոփոխությունների՝ կայուն առաջխաղացման կարիքն ունի:

Այս առումով հայկական զինուժի փոխգործակցությունն ու ընդհանուր մոտեցումների ներդաշնակեցումը կարևոր նշանակություն ունի:

Այս թեմայով
am