ԱՄՆ-ն Իրանին Թրամփի հետ երկխոսության պայման է առաջադրել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ, եթե վերջինս փոխի «իր պահվածքը»: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:

Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը պետք է պարտավորվածություն դրսևորի՝ հիմնավոր կերպով փոխելու իր դիրքորոշումը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի պատժամիջոցները մեղմել: Այս մասին գրում է «Գազետա»-ն՝ ավելացնելով, որ Իրանի կողմից նման դիրքորոշման դեպքում կանխատեսվում է երկու երկրների միջև տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Պետդեպարտամենտում ստեղծել են Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը համակարգող հատուկ խումբ: Այն գլխավորում է հենց Բրայան Հուկը:

Դեռ մայիսի սկզբին էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքից դուրս գալու մասին:

Այս թեմայով
am