Ֆրանսիայում բեռնատարը մխրճվել է երեխաների տեղափոխող ավտոբուսի մեջ

Ֆրանսիայի Պիկարդիա շրջանում բեռնատարը հարվածել է երեխաներով լի ավտոբուսին, ինչի հետևանքով 9 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է korrespondent.net կայքը:

Ավտոբուսի մեջ եղել է 3-13 տարեկան 45 երեխա:

Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը կանգնեցրել է ավտոբուսը՝ անվադողը փոխելու համար, իսկ բեռնատարի վարորդը, չնկատելով տրանսպորտային միջոցը, մխրճվել է դրա մեջ:

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:

Այս թեմայով
am