Մեծ կուտակումներ են Վրաստանի անցակետում. փոխնախարար

ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուկչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Լարսի անցակետում տիրող իրավիճակի մասին:

«Հարգելի քաղաքացիներ տեղեկացնեմ, որ Ռուսական կողմից կուտակումները պակասել են՝ հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է:

Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:

Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան:

Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար:

Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում:

Տեղեկությունները կթարմացվեն շուտով»,- գրել է նա:

Այս թեմայով
am