Պուտինը և Մերկելը կարող են պայմանավորվել` ինչպես արձագանքել Թրամփի մաքսատուրքերին. The New York Times

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «անսպասելի» հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին գրում է  The New York Times-ը. հայտնում է Газета.ру-ն:

Ըստ թերթի հետ զրուցած փորձագետների` երկու առաջնորդներն այլ հարցերի հետ մեկտեղ կարող են կարծիքներ փոխանակել` ինչպես կարելի է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին:

«Ինչպես ՌԴ-ն, այնպես էլ Գերմանիան տուժել են պողպատի և ալյումինի ներկրման համար սահմանված մաքսատուրքերից և վախենում են այն էֆեկտից, որը կարող է հետևել Վաշինգտոնի` Թուրքիայի հանդեպ վերջին քայլերին»,-գրում է թերթը:

Այս թեմայով
am