Սևանի հանրային լողափում տեղի է ունեցել «Սևան» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Սևան երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. օգոստոսի 11-ին և 12-ին, Սևանի N1 հանրային լողափում տեղի է ունեցել «Սևան» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը։

Միջոցառման բացման արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լիլիթ Մակունցի ղեկավարությամբ: Օգոստոսի 12-ին փառատոնը շարունակվել է Սևան քաղաքում:

Փառատոնին մասնակցում էին տարբեր երաժշտական ուղղություններ ներկայացնող խմբեր և անհատներ՝ ռոքից մինչև էլեկտրոնային ու ազգագրական երաժշտություն: Նախորդ երեք տարիներին փառատոնին մասնակցել են միայն հայկական երաժշտական խմբեր:

ՀՀ մշակույթի նախարարությունն առաջին անգամ էր աջակցում փառատոնին, ինչը հնարավորություն ընձեռեց հրավիրել նաև միջազգային խմբերի:

Փառատոնն անցկացվում էր «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսով և «Շնորհակալություն, Սևան» ուղերձով: 

Այս թեմայով
am