էրդողանն ԱՄՆ-ին կոչ է արել «վերադառնալ իրավական դաշտ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն ԱՄՆ-ին կոչ է արել երկկողմ հարաբերություններում դուրս չգալ իրավական նորմերից շրջանակից:

«Թուրքիան գործում է ելնելով միջազգային իրավունքի նորմերից: Թուրքիայում չկա նման հասկացություն` արհամարհել միջազգային իրավունքի նորմը: Մենք հրավիրում ենք նաև ԱՄՆ-ին վերադառնալ իրավական դաշտ», - հայտարարել է էրդողանը:

Նա անթույլատրելի է համարել ԱՄՆ փորձերը հասնելու Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորականի ազատ արձակմանը պատժամիջոցների, երկրի տնտեսական համակարգը ապակայունացնելու փորձերի, ներկրվող թուրքական արտադրանքի տուրքերը բարձրացնելու միջոցով:

Էրդողանի խոսքերով` ամերիկյան իշխանությունների գործողությունները հակասում են երկու երկրների ռազմավարական գործընկերության բնույթին:

Այս թեմայով
am