Սիրիայում զենքի պահեստ է պայթել. կան տասնյակ զոհեր` այդ թվում երեխաներ

Սիրիական Իդլիբում պայթյունից փլուզվել է շինությունը, որում զենք էր պահվում: Պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 39 մարդ` այդ թվում 12 երեխա, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ Սարմադա քաղաքում գտնվող շինությունում պահվում էր զենք վաճառողին պատկանող զինամթերքը: Տասնյակ մարդիկ դեռևս չեն գտնվել, ուստի զոհերի թիվը կարող է աճել:

Իդլիբը վերջին խոշոր շրջանն է, որը գտվում է ապստամբների վերահսկողության տակ և ինչպես ակնկալվում է, այն կդառնա սիրիական բանակի հաջորդ թիրախը:

Այս թեմայով
am