Ռուսաստանն իրեն բարբարոսի պես է պահում. Լուկաշենկո

Ռուսաստանն իրեն բարբարոսի պես է պահում Բելառուսի հանդեպ, սակայն բելառուսները Մոսկվայի վասալները չեն:Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական կտրուկ հայտարարությունն է արել Մոսկվայի հասցեին իբր  անբարեխիղճ մրցակցության մասին` նոր վարկեր տալուց Մոսկվայի հրաժարվելու ֆոնին։ Այդ մասին գրում է Газета.ру-ն:

 «Ներկայումս  մեզ մոտ ծանր ժամանակաշրջան է՝ ռուսներն իրենց բարբարոսի պես են պահում մեր հանդեպ»,- ուրբաթ հայտարարել է նա «Գոմսելմաշ» ձեռնարկություն կատարած աշխատանքային այցի ընթացքում։

 «Մեզանից պահանջում են ինչ-որ բաներ, կարծես մենք նրանց վասալներն ենք»,- ասել է Լուկաշենկոն։

 Ըստ Բելառուսի նախագահի`  Եվրասիական տնտեսական միության շրջանակում ռուսները չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները, իսկ դա անմրցակցային իրավիճակ է ստեղծում։

Այս թեմայով
am