Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր:

Հաղորդում է tass.ru-ն, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը: «Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Թուրքիայի ու Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների դրական զարգացումը, ինչպես նաև գոհունակություն են հայտնել պաշտպանության և էներգետիկ ոլորտներում երկու երկրների համագործակցության առթիվ:

Նախագահները քննարկել են նաև Սիրիայի վերջին իրադարձություններն ու Աստանայի գործընթացը»,- նշել է աղբյուրը:

Նշենք, որ ԱՄՆ-ն վերջին շրջանում խստացրել է Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները։ 

Այս թեմայով
am