Հրդեհ է բռնկվել Նոր Գյուղի տներից մեկի անասնագոմի տանիքում

Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 17:40-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 35 քմ և 300 հակ կուտակած անասնակեր։

Այս թեմայով
am