Երիտասարդ մաշկ՝ առանց վիրահատության. Ulthera System-ի մասին պատմում է մասնագետը (տեսանյութ)

Ulthera System-ի ազդեցության և օգտակարության մասին պատմում է բժիշկ-կոսմետոլոգ  Արգինե Դավթյանը: «Չնայած այսօր աշխարհում էսթետիկական շուկան խոսում է Ulthera-ի մասին, բարձր ֆոկուսավորված ուլտրաձայնային ճառագայթները համարվում են ամենատարածված և ամենագովելի միջոցներից մեկը, այնուամենայնիվ ուզում եմ զգուշացնել, որ Ulthera Systemը և Ulthera-ով միջամտությունը իրենից ներկայացնում է բավականին լուրջ պրոցեդուրա, և այն իրականացնելու համար պետք են բժշկի բավականին մասնագիտացված գիտելիքներ և լուրջ մոտեցում հաճախորդի նկատմամբ»,- նշում է բժիշկ-կոսմետոլոգը։

38697978_1916229028441660_7455509076290568192_n

Իսկ ինչպես է աշխատում Ulthera-ն. առանց վիրահատական միջամտության SMAS-Lifting (մաշկի ձգում). «Դեմքի մաշկը ձգվելու առաջին արդյունքը երևում է հենց  պրոցեդուրայից հետո, սակայն ժամանակի ընթացքում մաշկի բջիջներում արտադրվում է նոր կոլագեն: Պրոցեդուրայից 3-4 ամիս անց մաշկի՝ առանց վիրահատության  երիտասարդացման արդյունքն ավելի ակնհայտ է դառնում»:

Ինչ վերաբերում  է HIFU տեխնոլոգիային, որն իրենից ներկայացնում է բարձր ինտենսիվության ուլտրաձայնային ֆոկուսավորված ճառագայթ, բժիշկ-կոսմետոլոգը նշում է. «Տեխնոլոգիան մասնավորապես ներկայացվում է Ulthera սարքի միջոցով: Ulthera-ն իրենից ներկայացնում է մի սարք, որը մեծ հեղափոխություն արեց էսթետիկական շուկայում, որովհետև Ulthera System սարքի միջոցով ստացված արդյուքնները կարելի է հավասարազոր համարել վիրահատական միջամտությանը»:

Ավելին՝ տեսանյութում:

 

Այս թեմայով
am