Քիմ Քարդաշյանի ցնցող տեսքը Քայլի Ջեների 21-ամյակի խնջույքին (լուսանկարներ)

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ Քայլի Ջեները, նշել է ծննդյան 21-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ քույրերի, մոր, մոտ բարեկամների ու ընկերների մասնակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, երիտասարդ միլիոնատիրուհու խնջույքի հյուրերի շարքում առանձնացել է 37-ամյա Քիմ Քարդաշյանը, որը հատուկ այս առիթով կրել է կարճ զգեստ, որն ի ցույց է դրել աստղային հայուհու բարեմասնություններն ու զգալի նիհարած մարմինը:

Մինչդեռ զգեստի վարդագույն երանգը հրաշալիորեն համադրվել է Քարդաշյանի թուխ մաշկի հետ՝ ընդգծելով հարթ արևայրուքը:

Ծննդյան խնջույքին ներկա են եղել նաև Քորթնի, Քլոե Քարդաշյանները, Քրիս, Քենդալ, Քեթլին Ջեներները, Քանյե Ուեսթը և այլ հայտնիներ:

Այս թեմայով
am