«Փյունիկի» պաշտպանը պայմանագիր է կնքել ֆինլանդական ակումբի հետ

«Փյունիկի» պաշտպան Դիդիե Բորիս Կադիոն պաշտոնապես նոր ակումբ ունի:

28-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ֆինլանդական «Սեյնյայոկի» SJK («SJK Seinäjoki») ակումբի հետ: Ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղացողի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր: Կադիոն նոր ակումբի շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ «Փյունիկի» հետ պայմանագիրն ավարտվում էր օգոստոսի 8-ին:

Հիշեցնենք, որ «Armsport.am»-ի հետ զրույցում «Փյունիկի» արդեն նախկին ֆուտբոլիստը նշել էր, որ հիանալի ճանապարհ է անցել ակումբի հետ և հույս ունի մի օր վերադառնալ:

Այս թեմայով
am