Բացահայտվել է թմրաբիզնեսով զբաղվող հանցավոր խումբ. նրանցից մեկը 102-րդ ռազմաբազայի զինծառայող է

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով,Երևան քաղաքի Գորգագործների փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 70-ամյա Արտավազդ Գիչունցին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս իր ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի, որի մեջ են եղել նաև ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 33-ամյա Վլադիմիր Լեսնյակը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Արթուր Իսպիրյկանը: Արաբկիրի ոստիկանները նշված անձանց Արաբկիրի ոստիկանություն տեղափոխելուց հետո որոշ ժամանա անց դարձյալ ստացված օպերատիվ տվյալներով Թոխմախի գերեզմանատան տարածքից նույն կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 42-ամյա Կարեն Կարապետյանին, ով նույնպես իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի և այդ պահին ավտոմեքենայի մեջ է եղել ուղևորը՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղազարյանը:

Ոստիկանները զննության են ենթարկել ավտոմեքենան և հետևի նստատեղից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ: Տոպրակի մեջ էլ եղել է 2 հատ ներարկիչ, 3 հատ դատարկ սրվակներ, իսկ նստատեղի հատակի ռետինե գորգի վրա հայտնաբերել են 2 հատ կոտրած ներարկիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը խոստովանել է, որ նշված սրվակներն ու ներարկիչները պատկանել են իրեն ու դրանց միջոցով ինքը գործածել է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Արդեն որոշ ժամանալ անց Արաբիրի ոստիկանները, այս անգամ Երևան քաղաղքի Թամանցիների փողոցից, «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց իրացնելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Մանուկ Մանուկյանին:

Կայքի տեղեկություններով՝ վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ում խուզարկությամբ հայտնաբերել են 5 հատ «B8» գրառմամբ ամբողջական «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Հայտանաբերվել է նաև «սուբուտեքս» հաբերի ևս 5 մանրացված կտոր:

Մ. Մանուկյանը խոստովանել է, որ դրանք պատկանում են իրեն: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված թմրամիջոցը Մ. Մանուկյանը ձեռք է բերել Երևան քաղաքի ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 30-ամյա Գեղամ Գասպարյանից, ում տաք հետքերով Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Թամանցիների փողոցից իր վարած BMW մակնիշի ավտոեմքենայով, որի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի և 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Վ. Լեսնյակը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, իսկ Գ. Գասպարյանի BMW-ի մեջ Արաբկիրի ոստիկաները հայտնաբերել են 17 հատ «B8» գրառմամբ հաբեր, ինչպես նաև 7 կտոր մանրացրած «սուբուտեքս» և 2 կգ քաշով փաթեթավորված դեղնականաչավուն մարիխուանա:

Բերման ենթարկվածներից Ա. Ղազարյանն էլ նախկինում սպանության համար դատապարտված է եղել:

Այս թեմայով
am