Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքների քննությունը

Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը:

«Փաստինֆո» -ի տեղեկություններով, ինչպես երեկ այսօր ևս Ռոբերտ Քոչարյանը ներկա է բողոքի քննությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը և Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքը ներկայացնելուց հետո դատախազները և քննիչները պետք է առարկություններով հանդես գային, սակայն շուրջ 8 ժամ տևած բողոքի քննությունը հետաձգվել էր՝ այսօր ժամը 14.00-ին շարունակվելու որոշմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Մեզ հետ զրույցում ավելի վաղ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում:

Նշենք նաև, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է:

 

Աղբյուր` Փաստինֆո

Այս թեմայով
am