ՉԻՆԱՍՏԱՆԸ ՉՈՐՍՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԴԵՂԻՆ ԾՈՎՈՒՄ

Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը չորսօրյա զորավարժություններ կանցկացնի Դեղին ծովի տարածքում: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին ասվում ՉԺՀ-ի ծովային անվտանգության հարցերով վարչության արած հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ զորավարժությունները կսկսվեն օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի13-ը ժամը 18:00-ն:

Զորավարժություններն անցկացվելու են Ցինդաո քաղաքից արևելք ընկած հատվածից մինչև Շանդուն նահանգի Ժիչժաո քաղաքն ընկած ջրային տարածքում, ուստի նավերի մուտքն այդ ջրեր ժամանակավորապես կարգելվի:

Այս թեմայով
am