ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՒՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՇՈՒՐՋ 1600 ՄԱՐԴ Է ՏԱՐՀԱՆՎԵԼ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ֆրանսիայի հարավում գտնվող երեք դեպարտամենտներից՝ Դրոմից, Արդեշից ու Գարդից շուրջ 1600 մարդ է տարհանվել հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարական գործողություններին մասնակցել է ավելի քան 400 հրշեջ ու ժամդարմ: Բացի այդ, ժանդարմերիայի 4 ուղղաթիռ մշտապես հսկում է աղետի գոտին:

Տարհանվածների թվում կա ամառային ճամբարի մասնակից 119 երեխա, որոնք հանգստանալու էին եկել Գերմանիայից: Ճամբարի ղեկավարներից մեկը, ով Գերմանիայի Դաշնային հանրապետության 70-ամյա քաղաքացի է, համարվում է անհետ կորած:







Այս թեմայով
am