ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԻՆԳՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ. ԿԱ ԵՐԿՈՒ ԶՈՀ

Մոսկվայի արևմտյան հատվածում հինգհարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է iz.ru-ն՝ interfax.ru-ին հղումով:

Կրակը բռնկվել է բնակելի շենքի բնակարաններից մեկում, սակայն տարածվել է, ինչի հետևանքով բռնկվել է նաև տանիքը: Շենքի բնակիչների խոսքով՝ հրդեհի պատճառ դարձած բնակարանի բնկիչները մոտ երկու շաբաթ պարբերաբար չարաշահում էին ալկոհոլային ըմպելիքները:

Փրկարարները տարհանել են 60 մարդու: Հաղորդվում է, որ ժամը 03:50-ին հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Այրվել է 400 քառակուսի մետր տարածք:

Այս թեմայով
am