Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը հետաձգվել է մինչև վաղը

Շուրջ 8 ժամ է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ քննում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը։ Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործի քննությունը հետաձգվել է  մինչև վաղը ժամը 14: 00:

Ալումյանի խոսքով`  դեռ շատ փաստարկներ պետք է ներկայացվեն երկու կողմերից էլ:

«Հիմա մեղադրող կողմն է իր առարկությունները ներկայացնում մեր բողոքների վերաբերյալ: Քոչարյանը ներկա է եղել,խոսել է փայլուն, անգամ իմաստ ունի իր ելույթի մի մասը հրապարակել հետագայում, քանի որ բավական լավ փաստարկներ են հնչել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Այս թեմայով
am