Արարատի մարզպետը աշխատանքից ազատել է Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենին

Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը ազատվել է աշխատանքից նրա փոխարեն աշխատանքի է նշանակվել Հայկ Հովհաննիսյանը: Նախկին տնօրենի աշխատանքի շուրջ բազմաթիվ բողոքներ և փաստարկներ են ներկայացվել Արարատի մարզային առողջապահական տեսչական մարմին, ոստիկանություն: 

 Սակայն այս փաստը անարձագանք չի մնացել բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի և նրա մի քանի ենթակաների կողմից: Վերջիններս փորձել են որաշկի  քայլերի դիմել պահպանելու համար իրենց նախկին տնօրենի աշխատանքը:

  Այս առիթով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեսյբուքյան էջում գրել է. «այսօր կարգադրություն ստորագրեցի Հայկ Հովհաննիսյանին «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին։
ԲԿ֊ի բոլոր աշխատակիցներին կոչ եմ անում չտրվել նախկին տնօրենի կողմից կազմակերպված սադրանքներին և անցնել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը»:

Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Նունե Ավանեսյանը այս տարվա փետրվարի սկզբին թեյով պատրաստված հեղուկը մեզի փոխարեն լաբորատոր փորձաքննության հանձնելու և մեզի անալիզի պատասխան ստանալու պատմությունը կիզակետում կանգնած անձն է, ով դեպքից հետո աշխատանքից ազատեց լաբորատորիայի մի քանի աշխատողների ինչի արդյունքում անմեղներն ու մեղավորները, խառնվեցին իրար:

Այս թեմայով
am