«ՕՍԿԱՐ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ԵՒՍ ՄԵԿՈ

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհամալրվեն ևս մեկով՝ «Լավագույն հայտնի ֆիլմ» անվանակարգով, հաղորդում է Vanity Fair-ը:

Նշվում է, որ նոր անվանակարգի համար չափորոշիչները կսահմանվեն մոտ ժամանակներում:

Վերջին 17 տարվա ընթացքում սա անվանակարգերում արված առաջին փոփոխությունն է: Նախորդը 2001 թվականին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի ավելացումն էր:

Հիշեցնենք, որ «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխությունը կայացել է 2018 թվականի մարտի 4-ին: Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 91-րդ արարողությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Dolby Theater-ում:

Այս թեմայով
am