ԿՈԼՈՒՄԲԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Կոլումբիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետությունը: Այս մասին ասվում է Բոգոտայում Պաղեստինի դեսպանատան պաշտոնական կայքում:

«Պաղեստինի դեսպանատունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը որպես ազատ, անկախ ու ինքնիշխան պետությունը: Պաղեստինի կառավարությունն ու ժողովուրդը ողջունում են այս որոշումը»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:

Կոլումբիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:

Ինչպես նշում է El Tiempo պարբերականը՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշումը կայացվել է նախորդ շաբաթ՝ Կոլումբիայի նախիկին նախագահ Խուան Մանուել Սանտոսի կառավարության կողմից, սակայն օգոստոսի 7-ին երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է Իվան Դուկե Մարկեսը:

Այս թեմայով
am