ԱՄՆ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ՍԵՒ ՑՈՒՑԱԿԸ

ԱՄՆ-ը ներկայացրել է չինական այն ապրանքների ցանկը, որոնց ներկրման համար սահմանված մաքսատուրքերն այսուհետ կլինեն 25%-ի չափով: Ինչպես հաղորդում է REGNUM տեղեկատվական գործակալությունը՝ ապրանքների ցանկը հրապարակվել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչության պաշտոնական 

Ցանկում ներառվել է հունիսի 15-ին առաջարկված 284 ապրանքից 279-ը: Հաղորդվում է, որ օգոստոսի 23-ից այդ ապրանքների ներկրման համար կսահմանվեն մաքսատուրքեր 25%-ի չափով, իսկ մաքսատուրքերի ընդհանուր գումարը կկազմի 16 միլիարդ դոլար:

Ներկայացված ապրանքների ցանկում են հայտնվել մեծ քանակությամբ սինթետիկ ու պոլիմերային ապրանքներ, մետաղներ, էլեկտրական ու գործարանային սարքավորումներ և այլն:

Հիշեցնենք,որ ավելի վաղ՝ հուլիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մաքսատուրքեր սահմանել ներկրվող բոլոր չինական ապրանքների համար, իսկ որոշ ժամանակ անց Սպիտակ տունը հաստատել է չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը 25%-ի հասցնելու ծրագիրը:

Այս թեմայով
am