Արսեն Թորոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում էին: Այցի նպատակն էր խորացնել երկկողմ գործակցությունը և փոխանակվել առողջապահության ոլորտի փորձով:

Այցի շրջանակում Արսեն Թորոսյանը հանդիպել է Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեենկոյի և նրա առաջին տեղակալ Զազո Բոխուայի հետ: Գործընկերները կրկին քննարկել են երկու երկրի միջև առողջապահության ոլորտում համագործակցության հուշագրի պայմանները:

Քննարկման հատուկ թեմա են դարձել Վրաստանում գործող առողջապահական համընդհանուր համակարգը, բուժծառայության ֆինանսավորման մեխանիզմները և դրանց մատչելիությունը:

Օրակարգային հարցերից են եղել Հայաստանի և Վրաստանի դեղագործական շուկաներում և դեղերի մատչելիության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:

նդրադարձ է կատարվել Վրաստանում 2018 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած՝ ծխախոտի վերահսկողության մասին օրենքին, որով արգելվում է ծխախոտային արտադրանքի օգտագործումը ցանկացած տիպի հաստատությունում: Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել հասարակական վայրերում ծխախոտի արգելքն ու ընդգծել, որ Հայաստանը ևս ներկայումս քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարը հետաքրքրվել է օրենքի ընդունմանն ու ներդրմանն առնչվող հարցերով:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացել է Վրաստանի առողջապահական ենթակառուցվածքներին, այցելել մի շարք բուժհաստատություններ, մասնավորապես, ընտանեկան բժշկության ազգային կենտրոն:

Այս թեմայով
am