ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Ինդոնեզական Լոմբոկ կղզում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է interfax.ru-ն՝ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել կղզու հյուսիսային հատվածում:

Նոր ցնցումները զգացվել են օգոստոսի 6-ի երեկոյան, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մատարամ քաղաքից 47 կմ հյուսիս-արևելք:

Ըստ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվության՝ երկրաշարժը գնահատվում է որպես «շատ ուժգին»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ինդոնեզական Բալի և Լոմբոկ զբոսաշրջային կղզիներում տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոմբոկ կղզու հյուսիսային ափից 15 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի վայրկյան:

Այս թեմայով
am