Մենք դեռ երկար չենք տեսնի Հայաստանում լուրջ ներդրումային ծրագրեր

Հայաստան ներդրումներ ներգրավելու մասին խոսել են թե նախահեղափոխական, թե հետհեղափոխական կառավարությունները: Հստակեցնենք, խոսել են ու խոսում են, բայց դրա համար ոչինչ չեն անում:

Անցյալ տասը տարիների ընթացքում իշխանությունը որդեգրել էր փայ մտնելու քաղաքականությունը և այդ գաղափարի իրագործման ճանապարհին կանգ չէր առնում անգամ ներդրողների առաջ: Նման քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ միջազգային ներդրումները խիստ նվազեցին, Հայաստանը դադարեց հետաքրքիր երկիր երևալ բիզնես շրջանակների համար ողջ աշխարհում:
"Հեղափոխությունից" հետո, կարծես թե, պետք է Հայաստանը գրավիչ դառնար ներդրողների համար, բայց ունենք այն ինչ ունենք՝ հին տաշտակ:

Օգոստոսի 17-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը լավ կանի հստակ ազդակներ հղի պոտենցիալ ներդրողներին, իսկ ավելի լավ կլինի օրինակով ապացուցել, որ նոր կառավարությունը պատրաստ է աջակցել ներդրողներին:

Այս պահի դրությամբ Հայաստանում գոյություն ունի ընդամենը երկու խոշոր ներդրումային ծրագիր՝ 1. Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը, 2. Ամուլսարի շահագործումը, բայց երկուսն էլ գտնվում են անհասկանալի կարգավիճակում:

Հյուսիս-Հարավն ի սկզբանե վիժեցվեց նախկին իշխանությունների մեղքով. թե երբ վերջապես այդ մայրուղին կհանձնվի շահագործման անհայտ է: Ընդամենը 30 կմ ճանապարհ՝ նախատեսվող գրեթե 500-ից:

Մնաց Ամուլսարը, որի իրագործմանը խանգարում է Սերժ Սարգսյանի ագահությունը՝ տիրանալ հանքին օդից իջած՝ վարձված "բնապահպանների" միջոցով ու անխնա շահագործել, մինչդեռ Լիդիան Արմենիան արդեն իսկ միլլիոնների հասնող ներդրումներ է արել բնապահպանական նորմերը չխախտելու և բնությանը մինիմալ վնաս հասցնելու համար:

Նիկոլ Փաշինյանը պետք է վերջնականապես լուծի այս հարցը, և հստակ հայտարարի Լիդիանը մնում է, թե հանքը փակվում է, առհասարակ: Բայց Լիդիանի Հայաստանից հեռանալը պետք է լուրջ փաստարկված լինի, հակառակ դեպքում մենք դեռ երկար չենք տեսնի Հայաստանում լուրջ ներդրումային ծրագրեր:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով
am