Սկսում ենք բաժին-առ-բաժին վերանորոգել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը.առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սկսում ենք բաժին-առ-բաժին վերանորոգել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան), որը տասնյակ տարիներ գրեթե չի վերանորոգվել։

Վերանորոգումը կատարվելու է առանց հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու՝ միմիայն ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու շնորհիվ։

Մենք կարևորում ենք ցանկացած պացիենտի հարմարավետությունը և առողջությունը՝ անկախ առողջական խնդրի բնույթից։

Հ.Գ. շնորհակալ կլինենք նոր մահճակալներ ձեռք բերելու հարցում օգնություն ցուցաբերելու դեպքում»:

Այս թեմայով
am