Առողջապահության նախարարը պաշտոնից ազատեց Միքայել Մինասյանի հորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։ Հիշեցնենք, որ Արա Մինասյանը Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայրն է։ 

 

Այս թեմայով
am