Այսօր կտեսնենք լուսնի ամենաերկար խավարումը

Այսօր, հուլիսի 27-ին, անհավանական երևույթ տեղի կունենա՝ Լուսնի ամբողջական խավարում, որը 21-րդ դարի ամենաերկարատև խավարումը կլինի։ Լուսինը կհայտնվի Երկիր մոլորակի ստվերի ներքո և գրեթե 2 ժամ ամբողջովին «արյունոտ» տեսք կունենա։ Հայտնի է, որ ամբողջական խավարմանը կհաջորդի մասնակի խավարում, որը կտևի մոտ 4 ժամ:

Լուսինը 100%-ով կխավարի
սկիզբ - 22։25
լրիվ խավարում - 00։22
ավարտ - 2:15

Այդ երևույթը տեսանելի կլինի մոլորակի գրեթե ցանկացած կետից՝ բացառությամբ Հյուսիսային Ամերիկայի։ Բայց դա դեռ ամենը չէ։ Խավարմանը զուգահեռ կլինի Մարսի ուժեղ դիմակայություն, որը լինում է 15-17 տարին մեկ։ Մարսն այնքան կմոտենա Երկիր մոլորակին, որ մարդիկ Կարմիր մոլորակը կկարողանան անզեն աչքով տեսնել։ Երկրի ու Մարսի միջև հեռավորությունը կլինի 57.6 մլն կմ:

 

Այս թեմայով
am