Փոխել անհատին, թե՞ համակարգը

«Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները ստիպում են մտածել շատ ավելի լուրջ թեմայի շուրջ, քան մեկ գլխավոր բժշկի մասին։

Իհարկե, Արա Մինասյանին կարելի է պաշտոնանկ անել, կարելի է գտնել տասնյակ մարդկանց, ովքեր կբողոքեն տարիներ առաջ ոչ լիարժեք բուժումից, կարելի է գտնել բժշկի, սանիտարի, ովքեր բողոքներ կգրեն նրա դեմ։ Եթե նման խնդիր դրվի՝ այդ ամենը շատ հանգիստ կարելի է կազմակերպել։ Ժամանակներն են այդպիսին։

Բայց, արդյոք, պետության խնդիրը դա պետք է լինի։ Նման խնդրի դեպքում պետությունները անհատին սովորաբար հաղթում են, բայց սա ի վերջո, պետությանը դեպի պարտություն տանող հաղթանակներից է։

Նոր կառավարության որևէ անդամ, առ այս պահը, չի խոսել իր ոլորտի իր տեսլականի մասին, չի ներկայացրել ինչ քաղաքականություն է իրականացնելու, չի ներկայացրել ինչ ժամկետներում ինչ խնդիրներ է լուծելու։ Դա շատ դժվար գործ է: Շատ ավելի հեշտ է պատերազմ հայտարարել անհատին ու հաղթանակ գրանցել։ Բայց այդ պատերազմն ավարտ չի ունենալու, քանի որ հայաստանյան որևէ այլ հիվանդանոցում, անկախ սեփականության ձևից, վիճակն ավելի բարվոք չէ, քան «Գրիգոր Լուսավորիչում»։

Իսկ եթե թիրախավորում ես անհատներին, թշմամացնում ես քեզ մարդկանց, ովքեր տասնամյակներով այդ ոլորտում են, ապա ո՞ւմ միջոցով, ո՞ւմ օգնությամբ, ո՞ւմ գիտելիքներով պետք է իրականացնես ոլորտի բարեփոխումը։

Սովորաբար առաջընթացը հիմնվում է փորձի ու գիտելիքի վրա է, հակառակ դեպքում տապալումն ավելի հավանական կլինի։ Հեռու չէ այն օրը, երբ պետությունը կանգնելու է 80-100 հազար դրամ ստացող բժիշկների և նրանց վրա մատնագրեր գրող հիվանդների չոր փաստի առաջ։ 

Այս թեմայով
am