Պոլիկլինիկաների 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան

Բյուջետային միջոցների տնտեսումների հաշվին օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան մոտ 15 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ խոսքը 700 միլիոն դրամի տնտեսման մասին է:

Նախարարը վստահեցրեց, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է շարունակական լինի, ինչի ուղղությամբ անընդհատ աշխատում են:

Այս թեմայով
am