Թիվ 19 պոլիկլինիկայում շարունակվում է գործադուլը. Քաղաքապետարանն ու Առողջապահության նախարարությունը անգործության են մատնված

Արդեն 6-րդ օրն է  թիվ 19 պոլիկլինիկայում շարունակվում է գործադուլը։ Աշխատակիցները հնչեցնում են մեկ պահանջ՝ գործող տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը։

Այս մասին Meganews.am-ին հայտնեց Երևանի ավագանում  «ԵԼՔ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանն ու Առողջապահության նախարարությունը անգործության  են մատնված: Նրանք չնայած բուժաշխատողների բողոքին՝ լուռ են:

Նշենք, որ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենն այս օրերի ընթացքում որևէ կերպ րի արձագանքել բողոքավորների պահանջին և բանակցության փորձեր անգամ չի արել, փոխարենը ՝ սպառնացել է աշխատակիցներին և հավաքել նրանց հեռախոսները:

«15 օր առաջ բուժաշխատողները դիմել են Առողջապահության նախարարություն , ներկայացրել ստեղծված իրավիճակը և նայև հայտնել, որ գործադուլ են հայտարարելու, սակայն  մինչև այժմ որևէ արձագանք չկա»,-ասաց Թեհմինա Վարդանյանը:

Այս թեմայով
am