Առողջապահության նախարարն այցելել է Սպիտակի ԲԿ, խոսել հիվանդների ու բուժանձնակազմի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սպիտակի ԲԿ և հանդիպել տնօրեն Արսեն Մկրտչյանի հետ։ Այս մասին նախարարը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:

«Շրջայց կատարեցինք բժշկական կենտրոնում, խոսեցինք պացիենտների և բուժանձնակազմի հետ։

Կենտրոնը մատուցում է որակյալ բժշկական ծառայություններ տարածաշրջանի բնակիչների համար իր բարձրակարգ բժշկական անձնակազմի և որակյալ սարքավորումների միջոցով»,-հավելել է նախարարը։

Այս թեմայով
am