Ագրամունտը չպետք է մնա անգամ շարքային պատգամավոր. ԵԽԽՎ-ում ստորագրահավաք է

Այս պահին Ստրասբուրգում եվրոպական ռեֆորմիստների խումբը սկսեց ստորագրահավաք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «անձնական օգտագործման լաքեյների»` իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտի և կատալոնացի Ջորդի Կոստայի հրաժարականի պահանջով, Facebook-ի իր էջում  տեղեկացնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Չնայած մեկ տարի առաջ մենք հասանք նրան, որ Ագրամունտը հեռացվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, սակայն նա չպետք է մնա անգամ ԵԽԽՎ շարքային պատգամավոր։

Վստահ եմ,որ անհրաժեշտ ստորագրությունները շատ արագ կհավաքենք և ուզում եմ հուսալ, որ իսպանական պատվիրակությունը չի համառի և կստիպի պատվիրակության երկու խոշոր կոռուպցիոներներին վայր դնել ԵԽԽՎ պատգամավորի մանդատը։
Ալիևի նավթադոլարային թմրասեղին նստած բոլոր կոռուպցիոներները պետք է հեռանան», - գրել է Զոհրաբյանը։

Այս թեմայով
am